Toyota
Տոյոտա Երևան
Ք. Երևան, Ադմիրալ Իսակովի պողոտա 22
+374 (10) 777-010 Զանգել
Բոլորովին նոր սերնդի Toyota Land Cruiser 300
Արդեն 70 տարի է, ինչ ամբողջ աշխարհը գիտի Toyota Land Cruiser-ի մասին: Այն դարձել է կարգավիճակի, հաջողության և հեղինակության մարմնացումը: Toyota Land Cruiser 300-ը անկասելի ուժի, կարգավիճակի և բացարձակ գերազանցության մարմնացում է աշխարհի ցանկացած կետում, ցանկացած ճանապարհի վրա, ցանկացած պարագայում: Դիմավորեք բոլոր ճանապարհների նոր հերոսին, որը ստեղծված է ամեն տեղ իր ճանապարհը գցելու համար:
Բացարձակ կարգավիճակ
Դիզայնը, որն ընդգծում է Toyota Land Cruiser 300-ի անհավանական ուժն ու էլեգանտությունը, համադրում է լեգենդար Land Cruiser ընտանիքի կարգավիճակը նոր դարաշրջանի դինամիկայի հետ: Toyota Land Cruiser 300-ի սրահը տպավորիչ է առաջին վայրկյաններից իր հարմարավետությամբ և գործունակությամբ, իսկ մտածված էրգոնոմիկան և ներքին հարդարանքի յուրաքանչյուր մանրուքի ուշադրությունը արտացոլում են լեգենդար ամենագնացի հեղինակությունն ու բացառիկությունը:
Բացարձակ առավելություն
Toyota Land Cruiser 300-ը կառուցված է նոր TNGA (Toyota New Global Architecture) բազայի վրա: Հենասահքի կայուն կառուցվածք, բարձր տեսանելիություն. Նոր պլատֆորմը ամենագնացին հասցնում է դինամիկայի, անվտանգության և հարմարավետության նոր մակարդակի: Ցածր ծանրության կենտրոնի շնորհիվ Toyota Land Cruiser 300-ը հիանալի վարվում է ցանկացած ճանապարհի վրա:
TOYOTA LAND CRUISER 300-ի ՊՐԵՄԻԵՐԱ
Ցանկանու՞մ էք ավելի մանրամասն իմանալ լեգենդի տեխնիկական տվյալների և կարևորագույն փոփոխությունների մասին
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ.
ԲԱՑ ՉԹՈՂՆԵՔ
Կիսվեք սաով