Երաշիքային
պայմաններ

Պաշտոնական դիլերից կամ Տոյոտայի լիազորված գործընկերոջից ձեռք բերված նոր Toyota ավտոմեքենայի երաշխիքային ժամկետը կազմում է 3 տարի կամ 100 000 կմ վազք (կախված այն բանից, թե որն է ավելի վաղ տեղի ունենում: Ավտոմեքենան սարքին տեխնիկական վիճակում պահելու և երաշխիքը պահպանելու համար անհրաժեշտ է հետևել ավտոմեքենայի շահագործման բոլոր կանոններին ու արտադրողի հրահանգներին, ինչպես նաև տեխնիական սպասարկման կանոնակարգին:

Երաշխիքի պայմաններ

1. Երաշխիքային պարտավորություններ

Toyota ավտոմեքենայի երաշխիքային պարտավորությունները տարածվում են ավտոմեքենային արտադրության կամ դրա շահագործման ժամանակ ի հայտ եկած հավաքվածքի կամ նյութերի որակի հետ կախված թերությունների վրա: Ավտոմեքենայի վրա երաշխիքային պարտավորությունները գործում են 36 ամիս (3 տարի)` նոր Toyota ավտոմեքենան առաջին սեփականատիրոջը փոխանցելու պահից կամ նախքան ավտոմեքենայի 100 000 կմ վազքը լրւանալու, կախված նրանից, թե որն ավելի վաղ վրա կհասնի:Երաշխիքային պարտավորությունները գործում են սեփականատիրոջ կողմից «Ուղեցույց սեփականատերերի համար» նշված Toyota ավտոմեքենայի շահագործման կանոններին և պահանջներին հետևելու դեպքում:

2. Թափանցող կոռոզիայի բացակայության և ավտոմեքենայի թափքի լաքաներկային ծածյույթի երաշխիք

Արտադրողը երաշխավորում է Toyota ավտոմեքենայի թափքի թափանցող կոռոզիայի և լաքաներկային ծածկույթի արտադրական թերությունների բացակայությունը 36 ամսվա (3 տարվա ընթացքում)՝ նոր Toyota ավտոմեքենան առաջին սեփականատիրոջը փոխանցելու պահից կամ մինչև ավտոմեքենայի մինչև 100 000 կմ վազքը լրանալը, կախված նրանից, թե որն ավելի վաղ վրա կհասնի, բացառելով «պիկապ» տեսակի բեռնատար պլատֆորմը:

Արտադրողը երաշխավորում է «պիկապ» տեսակի նոր Toyota ավտոմեքենայի բեռնատար պլատֆորմի թափքի թափանցող կոռոզիայի և լաքաներկային ծածկույթի արտադրական թերությունների բացակայությունը 12 ամսվա (1 տարվա ընթացքում)՝ «պիկապ» տեսակի նոր Toyota ավտոմեքենան առաջին սեփականատիրոջը փոխանցելու պահից կամ մինչև ավտոմեքենայի մինչև 20 000 կմ, կախված նրանից, թե որն ավելի վաղ վրա կհասնի:

3. Հիբրիդային տեղադրման բաղադրիչների երաշխիք

Հիբրիդային տեղադրման բաղադրիչների վրա, ինչպիսիք են բարձրավոլտ մարկոցը, բարձրավոլտ կառավարման էլեկտրոնային բլոկը (ԿԷԲ), հիբրիդային տեղադրման ԿԷԲ-ը, հիբրիդային տեղադրման կերպափոխիչ-ինվերտորը, արտադրողի կողմից տրամադրվում է 5 տարվա երաշխիք՝ նոր Toyota ավտոմեքենան առաջին սեփականատիրոջը փոխանցելու պահից կամ մինչև ավտոմեքենայի մինչև 100 000 կմ վազքը լրանալը, կախված նրանից, թե որն ավելի վաղ վրա կհասնի: Ընդ որում, երաշխիքով հիբրիդային տեղադրման նշված բաղադրիչները փոխարինելու միջոցով վերանորոգման դեպքում, հիվրիդային տեղադրման նոր բաղադրիչի վրա սահմանվում է երաշխիքային ժամկետ, որը հավասար է ավտոմեքենայի վրա այն տեղադրելու օրվա և հիբրիդային տեղադրման համապատասխան փոխարինված բաղադրիչի երաշխիքային ժամկետի ավարտի օրվա միջև:.

4. Պահեստամասերի երաշխիքը

Դիլերից ձեռք բերված Toyota օրիգինալ պահեստամասերի նկատմամբ տրամադրվում է երաշխիք՝ պահեստամասերի ձեռքբերման պահից և մինչև 12 ամիսը (1 տարին) լրանալը՝ անկախ վազքից: Սեփականատերն իրավունք ունի ներկայացնել պահեստամասերի թերությունների հետ կապված պահանջներ, միայն օրիգինալ Toyota պահեստամասերի երաշխիքային ժամկետի ընթացքում: Սույն երաշխիքը չի տարածվում ոչ օրիգինալ պահեստամասերի, ինչպես նաև ոչ օրիգինալ պահեստամասերի օգտագործման հետևանքով ի հայտ եկած թերությունների վրա:

5. Աքսեսուարների երաշխիքը

Դիլերից ձեռք բերված Toyota օրիգինալ աքսեսուարների վրա տրամադրվում է երաշխիք Toyota օրիգինալ աքսեսուարների ձեռք բերման պահից և մինչև Toyota ավտոմեքենայի երաշխիքային ժամկետի լրանալը, սակայն 12 ամսից ոչ պակաս (1 տարի): Սեփականատերն իրավունք ունի ներկայացնել Toyota օրիգինալ աքսեսուարների թերությունների հետ կապված պահանջներ միայն աքսեսուարների երաշխքային ժամկետի ընթացքում: Ոչ օրիգինալ աքսեսուարների օգտագործում է կարող է հանգեցնել Toyota ավտոմեքենայի շահագործման որակների, անվտանգության և հարատևության նվազեցման և կարող է առաջ բերել երաշխիքով Ձեր պահանջների բավարարուման անհնարինություն:

6. Նորոգում-վերանորոգում

Վերանորոգման հասցնելը Toyota ավտոմեքենայի անսաքրության դեպքում, որի արդյունքում հետագա ուղևորությունը դառնում է ոչ անվտանգ և անհնարին, Տոյոտայի մոտակա դիլեր մոտ ավտոմեքենայի փոխադրման հետ կապված սեփականատիրոջ ծախսերը ՌԴ և Բելառուսի Հանրապետության տարածքում կփոխհատուցվի պայմանով, որ անսարքությունը կճանաչվի երաշխիքային:

Ինչի վրա չի տարածվում երաշխիքը

Արտադրողը պետասխանատու չէ Toyota ավտոմեքենայի,նրա առանձին ագրեգատների և դետալների, թափքի, լաքներկային ծածկույթի թերությունների, անսարքության և վնասման համար, ինչպես նաև պահեստամասերի կամ աքսեսուարների թերությունների անսարքությունների վրա, որոնք առաջ են գալիս:

  • Սեփականատիրոջ և (կամ) ավտոմեքենան շահագործող այլ անձի կողմից Toyota ավտոմեքենայի օգտագործման (շահագործման), պահպանման կամ փոխադրման կանոնների խախտմամբ, երրորդ անձանց կամ անհաղթահարելի ուժի գործողություններով,;
  • Ոչ օրիգինալ պահեստամասերի կամ աքսեսուարների օգտագործմամբ;
  • Toyota ավտոմեքենայի շահագործման ժամանակ անորակ (գործող չափոշոշիչներին և որակի նորմատիվներին անհամատասխան)և (կամ) Սեփականատիրոջ համար նախատեսված ուղեցույցում շարադրված պահանջներին անհամապատասխան և (կամ) այլ օգտագործվող հեղուկների օգտագործմամբ (այդ թվում երաշխիքը չի տարածվում դիզելային շարժիչի և վառելիքային սարքավորումների անսարքությունների վրա)(տե՛ս Ձեր Toyota ավտոմեքենայի լրակազմը, որոնք ի հայտ են գալիս Սեփականատերերի համար նախատեսված ուղեցույցում նշվածին համապատասխան դիզելային վառելիքի օգտագործման արդյունքում);
  • Սպորտային, մրցութային նպատակներով կամ գերծառնաբեռնված Toyota ավտոմեքենաների օգտագործմամբ;
  • Toyota ավտոմեքենայի նկատմամբ սեփականատիրոջ կամ երրորդ անձանց միտումնավոր կամ անզգույշ գործողություններվ, (օրինակ, էլեկտրական միացությունների վնասում կամ անջատում և այլն);
  • Toyota ավտոմեքենայի հանգույցների և ագրեգատների մեջ ջրի ներթափանցմամբ՝ դրանով ծանծաղուտների և այլ ջրային խոչընդոտների հաղթահարման հետևանքով;
  • Toyota ավտոմեքենայի ձևափոխմամբ կամ նրա կառուցվածքի փոփոխությամբ;
  • Սխալ իրականացված վերոնորոգմամբ կամ սխալ իրականացված տեխնիկական սպասարկմամբ;
  • Վերանորոգող կազմակերպության աշխատակիցիների պատշաճ որակավորման բացակայությամբ կամ անփութությամբ կամ անուշադրությամբ;
  • Սեփականատիրոջ համար նախատեսված ուղեցույցում և Օգտատիրոջ ուղեցույցում արտացոլված արտադրողի կողմից հաստատված տեխնիկական սպասարկման աշխատանքների պարբերականության խախտմամբ (եթե կիրառելի է);
  • Բացառապես սեփականատիրոջ ցանկությամբ արտադրված դետալների փոխարինումներով, որոնք պայմանավորված չեն Toyota ավտոմեքենաների թերություններով;
  • Թափքի վնասմամբ կամ կոռոզիայով, որոնք ծագել են որևէ արտաքին գործոնների ազդեցության արդյունքում, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, ջարդվածքներ և քարերից առաջացած քերծվածքներ, աղի, հյոիթ և ծառերի բողբոջների, թռչունի ծրտի, կարկուտի, թթվային անձրևների, տարերային աղետների;
  • Toyota ավտոմեքենայի օդաճնշական կախոցի հանգույցների և դետալների՝ շահագործմամբ -40 °C-իցցածր շրջակա միջացայրի ջերմաստիճանի դեպքում;
  • Ճանապարհատրանսպորտային պատահարով, խոչընդոտների բախվելուվ, ճանապարհային ծածկույթի թերություններով:

Երաշխիքով չեն ծածկվում սեփականատիրոջ ծախսերը
  • Որոնք նա կրել է Toyota ավտոմեքենայի օգտագործման անհնարինության ժամանակահատվածում՝ դրա անսարքության/վերանորոգման կապակցությամբ, ներառյալ հեռախոսային բանակությունների, այլ ավտոմեքենայի վարձակալման, ուղևորությունը և կեցությունը հյուրանոցում, ժամանակի կորուստը, բաց թողնված օգուտը և այլն;
  • Աշխատանքների, պահեստամասերի և նյութերի արժեքը, որոնք անհրաժեշտ են Toyota ավտոմեքենայի կանոնավոր տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար՝ Սեփականատիրոջ համար նախատեսված ուղեցույցով և Օգտատիրոջ ուղեցույցով (եթե կիրառելի է) նախատեսված ժամանակացույցին համապատասխան;
  • Toyota ավտոմեքենայի շարժիչի, հանգույցների, ագրեգատների և դետալների կարգավորման, ինչպես նաև Toyota ավտոմեքենաների հանգույցների, ագրեգատների և դետալների յուղման և մաքրման վրա կատարված սեփականատիրոջ ծախսերը, որոնց անհրաժեշտությունը ծագել է Toyota ավտոմեքենայի շահագործման գործընթացում;
  • Սեփականատիրոջ նախաձեռնությամբ իրականացվող դիագնոստիկ աշպատանքների փոխհատուցում, որոնց արդյունքում հայտարարված անսարքությունը չի հաստատվել, կողմնակի ձայներ, կախոցի;
  • Ղեկային կառավարման, փոխհաղորդակի դետալների և այլ դետալների անսարքություններ և վնասվածքներ, որոնք ի հայտ են եկել հարվածային բեռնվածքի կցորդված անհարթ ճանապարհային ծածկույթով ավտոմեքենայի ղեկավարման, հարվածային արդյունքում, այդ թվում ճանապարհներով և փողոցներով շահագործման ժամանակ, որոնք չեն համապատասխանում դրանց շահագործման վիճակի նկատմամբ պահանջներին, գործող օրենսդրությանը համապատասխան;
  • Կախոցի, փոխհաղորդակի, արգելակային համակարգի (ներառյալ արգելակային սուփորթները), շարժիչի, թափքի դետալաների և թափքի հարդարանքի տարրերի վրա կոռոզիոն գործընթացներից առաջացած վնասվածքներ, ներառյալ դետալների քրոմացում, բնական մաշվածքի և բնական միջավայրի և ագրեսի միջավայրերի գործոնների արտաքին ազդեցության արդյունքում (օրինակ.
    Հակասառեցնող ազդանյութերի, ոչ կոնտակտային լվացումների և այլն);
  • Լրացուցիչ տեխնիկական սպասարկման ժամանակացույցին չհետևելու պատճառով առաջացած ավտոմեքենայի շարժիչի, փոխհաղորդակի և այլ դետալների ու ագրեգատների անսարքության, ծանր պայմաններում ավտոմեքենայի շահագործման դեպքում (տե՛ս Սեփականատիրոջ համար նախատեսված ուղեցույցը);
  • Ֆիլտրների և ֆիլտրող տարրերի, ավտոմոբիլային լամպերի բոլոր տեսակների, սառեցնող և այլ օգտագործվող հեղուկների, այրման մոմերի, դյուրահալ ապահովիչների, ապակեմաքրիչ խոզանակների, արգելակային կոճղակների և սկավառակների, շարժահաղորդ գոտիների, կցորդման սկավառակների, հատակադիր գորգերի (մաշվածության, բծերի, ձևախախտման), հեռակառավարման սարքերի համար նախատեսված սնուցման տարրերի, առջևի, կողմնային, հետևի ապակիների, դիտանցքի և պանորամային տանիքի փոխարինման՝ կոտրվածքների, ջարդոնի դեպքում, ողորկման, մաքրման և հակակոռոզիոն մշակման;
  • Փայլեցնում, մաքրում եւ հակահայկական կորոզիայի բուժում.

Անվադողեր

Սույն երաշխիքային պարտավորությունները չեն տարածվում անվադողերի վրա: Անվադողերի երաշխիքը տրամադրվում է անվադողերի արտադրողի կողմից:

Ավտոմոբիլիսի հավաքածու1

Սույն երաշխիքային պարտավորությունները չեն տարածվում Ավտոմոբիլիստի հավաքածուի վրա: Ավտոմոբիլիստի հավաքածուի վրա երաշխիք տրամադրվում է տվյալ հավաքածուի արտադրողի կողմից:

Բնական աղմուկներ, թրթռում և մաշվածք
Բնական աղմուկներ և թրթռումներ2, որոնք ազգային չափորոշիչներով սահմանված նորմայի սահմաններում են, բնական և շահագործման մաշվածք, այդ թվում գույնի փոփոխություն, երեսմշակման ներքին և արտաքին տարրերի դետալների մաշում և ձևախախտում, բնական ծերացում և ռետինե դետալների քայքայում, լաքաներկային ծածկույթի ծերացում, գունաթափում և խունացումը, ինչպես նաև աղտոտվածության, հարվածության (այդ թվում նստարանների ծածկույթների, ղեկի և այլն) և ձևախախտումները Երաշխիքով չեն ծածկվում:

Ճանապարհաչափի ցուցանիշների փոփոխություն
Երաշխիքով չի ծածկվում Toyota ավտոմեքենայի անսարքությունների վերացում, որի վրա իրականացվել են ճանապարհաչափի ցուցանիշների կեղծումներ կամ փոփոխություններ, այդ թվում՝ նշված Ուղեցույցում չարտացոլված դրա փոխարինման միջոցով, այնպես, որ իր իրական վազքը հնարավոր չէ հաստատել արժանահավտորեն:

1Ավտոմոբիլիստի հավաքածու՝ սա ճանապարհին անհրաժեշտ առարկաների հավաքածու է, որոնցով լրակազմված է ավտոմեքենան, փաթեթավորված հատուկ պայուսակի մեջ (Ավտոմոբիլիստի հավաքածուի մանրամասն նկարագրությունն ու բաղադրությունը նշված է հավաքածուի կազմի մեջ մտնող տեղեկատվական թերթիկի վ րա):

2աղմուկն ու թրթռումները կարող են առաջանալ ավտոմեքենայի համակարգերի և/կամ ագրեգատների աշխատանքի ժամանակ և չեն համարվում անսարքություն՝ այդ համակարգերի և/կամ ագրեգատների աշխատանքում թերությունների բացակայությամբ.

Ինչու է կարևոր անցնել տեխնիկական սպասարկում պաշտոնական դիլերի մոտ

«Տոյոտա Մոտոր» ՍՊԸ ընկերության հենքի վրա նախապատրաստում անցած մեխանիկների արհեստավարժ վարպետության բարձր մակարդակ

Պահեստամասերի իսկության երաշխիք (նմանակեղծության բացակայություն) և դետալների ընտրություն հենց ձեր ավտոմեքենայի համար.

Ավտոմեքենայի արժեքի պահպանում և այն ավելի բարձր գնով երկրորդային շուկայում վաճառելու հնարավորություն:

Սեփականատիրոջ պարտականություններ

Շահագործման կանոններ

Շահագործել, սպասարկել, պահել, փոխադրել և պահպանել Toyota ավտոմեքենան՝ Երաշխաքային սպասարկման ուղեցույցին և Սեփականատիրոջ համար նախատեսված ուղեցույցին համապատասխան:

Обязанность владельца Toyota: Правила эксплуатации

Երաշխիքային վերանորոգման իրականացում

Տվյալ Ուղեցույցը ներկայացնել Դիլերին այցելելիս, որտեղ անհրաժեշտ է երաշխիքային վերանորոգման և տեխնիկական սպասարկման իրականացում:

Обязанность владельца Toyota: Проведение гарантийного ремонта

Պարբերական տեխնիկական սպասարկում

Ապահովել Toyota ավտոմեքենայի պարբերական տեխնիկական սպասարկման և լրացուցիչ տեխնիկական սպասարկման իրականացումը՝ արտադրողի կողմից հասըաըված ժամանակացույցի, հանձնարարականների և տեխնոլոգիաների խստագույնս համապատասխան: Toyota-ի սեփականատիրոջ պարտականությունը.

Обязанность владельца Toyota: Периодическое техническое обслуживание

Անվտանգության տեխնիկա ավտոմեքենայի անսարքության դեպքում

Ավտոմեքենայի անսարքության որևէ նշան հայտնաբերելու դեպքում անհապաղ կապվել մոտակա Դիլերի հետ խորհրդատվության նպատակով, իսկ հետո հետևել ստացված հանձնարարականներին: Չձեռնարկել Ձեր ավտոմեքենայով շարժվելու փորձեր, եթե դա անվտանգ չէ: Toyota-ի սեփականատիրոջ պարտականությունը.

Обязанность владельца Toyota: соблюдать техники безопасности при неисправности автомобиля

Փաստաթղթերի պահպանումը

Պահպանել չեկերըմ, հաշիվները, պատվեր-կարգագիրների պատճենները և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հաստատում են տեխնիկական սպասարկման ժամանակին անցնելը: Toyota-ի սեփականատիրոջ պարտականությունը.

Обязанность владельца Toyota: Сохранение документов