Toyota Camry
Toyota Camry-ն ճարտարագիտական մտքի հաղթանակ է և պրեմիում հարմարավետություն, որը ոգեշնչում է նոր հաղթանակներ ձեռք բերելու: TNGA-ի եզակի մոդուլային ճարտարապետությունը, թափքի սահուն գծերով դինամիկ դիզայնը և առաջադեմ տեխնիկական սարքավորումները թույլ են տալիս, որ Toyota Camry-ին դառնա բիզնես սեդանի չափօրինակ:
Toyota Camry-ի կարևոր առավելություններ
.jpg)
Հաճույք մեքենա վարելուց
TNGA գլոբալ մոդուլային ճարտարապետությունը թույլ է տալիս կիրառել ճարտարագիտական առաջատար լուծումներ հարմարավետության, հուսալիության և անվտանգության ոլորտներում: Toyota Camry բիզնես սեդանը ստեղծվել է նրանց համար, ովքեր չեն ընդունում սահմանափակումներ և գնահատում մեքենա վարելու հատուկ հաճույքը:
.jpg)
Վստահ բնավորություն
Toyota Camry-ի վստահ բնավորության հիմքում ընկած է հզոր 3,5 լիտրանոց շարժիչը, որը զուգորդվում է նորացված 8-աստիճան ավտոմատ փոխանցման հետ: Այն կապահովի արագ ընթացք դեպի առավել հավակնոտ նպատակները:
.jpg)
Հիանալի անվտանգություն
360° համակողմանի տեսանելիության վերահսկողության և տեսողական ազդանշանային գործառույթով կույր գոտիների մոնիտորինգի նորարար համակարգերն ապահովում են անվտանգությունը ցանկացած պայմաններում ընթացքի ժամանակ, այժմ իրավիճակը չի դուրս գա ձեր վերահսկողությունից:
.jpg)
Առաջադեմ սարքավորումներ
Toyota Touch 2 մուլտիմեդիա համակարգը 8-դյույմանոց դիսպլեյով և JBL աուդիո համակարգի հետ համատեղ նավիգացիայով, անլար լիցքավորիչով, ինչպես նաև 10 դյույմանոց գունավոր պրոյեկցիոն դիսպլեյով դիմապակու վրա Toyota Camry-ի վարումը դարձնում են անմոռանալի:
.jpg)
Դինամիկ արտակազմվածք
Toyota Camry-ի արտակազմվածքն առանձնացնում են ամբողջությամբ լուսադիոդային օպտիկան և խոշոր կենտրոնական վանդակը՝ ընդգծելով այս բիզնեսի սեդանի դինամիզմը:
.jpg)
Պրեմիում հարմարավետություն
Toyota Camry-ի ինտերիերը տպավորիչ կլինի նույնիսկ առավել պահանջկոտ ճաշակի համար: Toyota Camry-ի ընդարձակ և ֆունկցիոնալ սրահը լրացվում է հարդարման պրեմիում կարգի նյութերով, իսկ էլեկտրակարգավորվող հարմարավետ նստատեղերը թույլ են տալիս մոռանալ, որ մեքենայով ճանապարհորդելը կարող է հոգնեցնել:
Ձմեռային փաթեթ
Մենք նախատեսել ենք ամեն ինչ, որպեսզի հարմարավետությունը շրջապատի ձեզ, քանի դեռ պատուհանից դուրս ձնաբուք է փոթորկում: Ձմեռային փաթեթ2 թույլ չի տա, որ սառնամանիքները փոփոխեն ձեր պլանները: